Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով ավտոմեքենա վարելու համար կտուգանվեք 5000 դրամի չափով, կհանվի տուգանային 0.5 միավոր: Իսկ ահա ավտոմեքենայի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելու համար վարորդը կարող է տուգանվել 25 000 դրամի չափով, միաժամանակ կկորցնի 2 բալ: Ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ ավտոմեքենայի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո ավտոմեքենան այդ համարանիշերով վարելու համար եւս կտուգանվեք`20.000 դրամի չափով: Իսկ եթե վարորդն առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով մեքենա վարի, ապա կզրկվի վարորդական իրավունքի վկայականից՝ մեկ տարի ժամկետով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.