
Այսօր առավոտյան Կիևի ”Օլիմպիսկի” մարզական համալիրի դիմաց տեղի է
ունեցել ”ՖԵՄԵՆ”
կանանց շարժման բողոքի ակցիան, որի
անցկացումը պայմանավորված էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի այցով:
Շարժման ակտիվիստները բողոքել են ՈՒԵՖԱ-ի`
Ուկրաինան ֆուտբոլի երկրպագուների համար
”բլյադիլենդ” դարձնելու նպատակների դեմ: Կիսամերկ աղջիկներ ”Եվրո-2012”
առանց մարմնավաճառության” կարգախոսով պաստառներ ունեին: Ինքնահրկիզման ակտ
ձևացնելով` ”Պլատինիի գլխավորությամբ ֆուտբոլային մաֆիայի շեֆերի աչքի
առջև աղջիկները քննադատել են թույլ
զարգացած երկրների նկատմամբ ՈւԵՖԱ-ի`
”այրված հողի”
մարտավարությունը: Ակցիայի մասնակից 4 աղջիկներ ձերբակալվել են և
տեղափովել ոստիկանության մոտակա բաժանմունք: