
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները պնդում են, որ նա ներքին քննարկումների ժամանակ հայտարարել է, որ մինչև հաջորդ տարվա ապրիլ իմաստ չունի զբաղվել ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ և առավել ևս պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը:
Սարգսյանը դա հիմնավորում է այն հանգամանքով, որ Փաշինյանը դեռևս ունի հանրային մեծ աջակցություն, և նրա դեմ ուղղված քննադատությունը չի ընկալվում հասարակության լայն շերտերի կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: