«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքների հետ կապված, թե կհարվածեն Մեծամորի ատոմակայանին, խնդրել էինք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության արձագանքը։
Մեզ պատասխանել են․ «Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի եռակողմ հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու վերջին զինված բախումները 2 երկրների միջեւ՝ միջազգային պետական սահմանի երկայնքով:
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Բորելը կողմերին հորդորեց դադարեցնել զինված առճակատումը եւ զերծ մնալ լարվածություն հրահրող գործողություններից եւ հռետորաբանությունից, մասնավորապես՝ տարածաշրջանում առանցքային նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ հետագա սպառնալիքներից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում