Չնայած Հայաստանում շարունակվում է դեռ մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը եւ դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն ամռան սեզոնն ու շոգ եղանակը ստիպում են քաղաքացիներին հանգստյան օրերն անցկացնել Երեւանից դուրս: Հայաստանում գործող արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ոստիկանության աշխատակիցները վերջերս ուժեղացված ծառայություն էին իրականացրել Սևանի ափամերձ հատվածներում, զգուշացրել էին, որ հանգստի մեկնողները պահպանեն սոցիալական հեռավորություն և կրեն դիմակներ:
Երեկ ArmLur.am-ը շրջել է Սևանի ափամերձ տարածքներում և հետաքրքրվել, թե այդ որոշումն արդյոք ազդե՞լ է Սևանում հանգստի մեկնողների թվի վրա: Եվ չնայած հանգստյան գոտիների պատասխանատուները մեզ հետ զրույցում նշում էին, թե կանոնները պահպանվում են եւ անհանգստանալու որեւէ բան չկա, սակայն միեւնույն ժամանակ ընդգծում էին, որ նախորդ տարիների համեմատ այցելուները քիչ են՝ չնայած ծառայությունների գներն այս տարի ավելի մատչելի են:
ArmLur.am-ը զրուցեց նաեւ հանգստյան գոտիների այցելուների հետ: Վերջիններս եւս փորձում էին պահպանել բոլոր կանոնները, սակայն հետաքրքիր է, որ մեզ հետ զրույցում նկատեցին, թե գնային փոփոխություն ամեն դեպքում չեն նկատել:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան