ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է համախմբվել ու վերջը տալ, թե չէ չափերն անցան». քաղաքացիները՝ հայերի ու ադրբեջանցիների բախումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունից հետո տարբեր երկրներում գտնվող հայերի եւ ադրբեջանցիների միջև սկսեցին բախման դեպքեր գրանցվել: Միայն Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախօրեին ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակվելու հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 5 հայեր,  ձերբակալվել են մոտ 50 ադրբեջանցիներ: Բախումներ են գրանցվել  նաեւ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։

ArmLur.am-ն այսօր հարցում է իրականացրել Երևանում՝ փորձելով պարզել, թե ինչպես են քաղաքցիները վերաբերվում Մոսկվայում եւ այլ քաղաքներում տեղի ունեցած դեպքերին և ինչպես են տեսնում իրավիճակի հանգուցալուծումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս