Արայիկ Հարությունյանը նոր նշանակում է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին ստորագրել է հրամանագիր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սերգեյ Յուրիի Ստեփանյանին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Վաչագանի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։




Լրահոս