Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձինք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, համագործակցելով ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ, հուլիսի 24-ին, ժամը 15.20-ին, «Մեղրի» սահմանային անցակետում հայտնաբերել և ոստիկանության Մեղրիի բաժին բերման են ենթարկել Մուսա Ա.-ին, որը մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Տղամարդը տեղափոխվել է նախաքննական մարմին:

***

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 25-ին,ժամը 03.30-ին, Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերմանէ ենթարկվել Ալվինա Մ.-ն, որը ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմիցհետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159.3 հոդվածի 2-րդ մասի (խարդախություն՝օգտագործելով վճարման էլեկտրոնային միջոցներ) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ստորագրություն:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ին, ժամը 10.30-ին, հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Հրաչ Պ.-ն, որը 2018թ. մարտի 1-ից հետախուզվում էր ՌԴ Օրենբուրգի մարզի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Պետական սահմանն ապօրինի հատելը):
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողը:




Լրահոս