
Armlur.am -ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են ,որ ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել 19 քաղաքացիական ծառայողների երդման եւ վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը: Ստանձնելով ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը` պաշտպանության նախարարության նոր աշխատակիցները երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները` պահպանելով պետական ու ռազմական գաղտնիքը: Միջոցառմանը ներկա էին եւ քաղծառայողներին ողջունեցին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ նախարարի տեղակալ Արա Նազարյանը: