Արծվանիկ-Վարդավանք ավտոճանապարհին «UAZ» մակնիշի ավտոմեքենան մոտ 150 մ գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 25-ին, ժամը 14:28-ին ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արծվանիկ-Վարդավանք ավտոճանապարհին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էրիկ Դ․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները վարորդի դին պատգարակով բարձրացրել են ձորից (մոտ 150 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս