
«Ինտերֆաքս»-ից տեղեկանում ենք, որ Մոսկվայում կալանքի են ենթարկվել երեք ադրբեջանցիներ՝ հայերի և ադրբեջանցիների միջև ծագած կոնֆլիկտի պատճառով։
«Վալիեւի, Համիդովի եւ Զախիդովի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել երկու ամիս ժամկետով կալանքը»,- հայտնում է աղբյուրը, հղում անելով Կուզմինի շրջանային դատարանի մամուլի ծառայությանը:
Երեք ադրբեջանցիներն էլ մեղադրվում են խուլիգանության մեջ։