ՌԴ-ում կայացել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 25-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում՝ Ռուսաստանի հայերի միության Արմավիրի մասնաճյուղում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում հայերի միությունից։

Հանդիպման մասնակիցները դատապարտել են Մոսկվայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և եկել են այն միասնական կարծիքին, որ ոչ մի դեպքում չի կարելի սադրանքների ենթարկվել, և անհրաժեշտ է համատեղ ջանքերով Արմավիրում խաղաղություն ու ներդաշնակություն պահպանել։

Համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են մշտական ​​կապի մեջ լինել` ցանկացած տեսակի սադրանք բացառելու համար։

Հանդիպման ավարտին ադրբեջանական կողմը, շնորհակալություն է հայտնել հայ համայնքին հանդիպումը կազմակերպելու հնարավորության համար:




Լրահոս