Էդինբուրգի համալսարանի Աշերովի ինստիտուտի գիտնական Ռուպի Օժլան բացատրել է, թե ինչպես կարելի է սնվել՝ մաշկի երիտասարդությունը պահպանելու համար, հաղորդում է The Sun-ը:
Ըստ դոկտոր Օժլայի, որին պարբերականն անվանում է Մեծ Բրիտանիայի «առաջատար ձայներից» մեկը սննդակարգի հարցերում, արժե խուսափել երկաթ պարունակող մթերքներից, մասնավորապես՝ կարմիր միսից, որը կարող է հանգեցնել տարիքային կտրուկ փոփոխությունների:
Գիտնականը պնդում է, որ հակաօքսիդիչներով, կոլագենով, հանքանյութերով և հակաբորբոքային հատկություններով օժտված սնունդը կօգնի երիտասարդացնել օրգանիզմը և բարելավել դրա աշխատանքը: