Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվի վերջին տվյալները:
«Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 15,785,000 դեպք: Մահացությունների թիվը գերազանցել է 640,000-ը»: Այս մասին հաղորդում է ԱՀԿ-ն: Միաժամանակ նշվում է, որ դեպքերի ամենամեծ թիվը ներկայումս գրանցված է Ամերիկայում (8 385 000 մարդ):