
Ավելի քան 2 մլն մարդ յուրաքանչյուր տարի մահանում է օդի աղտոտվածությունից առաջացած հիվանդություններից,- The Mail -ը` հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության աղբյուրներին: Զոհերի թիվը գերակշռում է ավելի շատ զարգացած, քան զարգացող երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով` մթնոլորտի աղտոտվածությունը հասել է վտանգավոր աստիճանի:Առավել վտանգավոր են Հնդկաստանն ու Չինաստանը: ԱՀԿ-ի տվյալներով` որոշ երկրներում օդի աղտոտվածությունը 15 անգամ գերազանցում է աղտոտվածության թույլատրելի շեմը:Այս խնդրի դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում մեքենաների փոխարեն զարգացնել էկոլոգիապես մաքուր հասարակական տրանսպորտը և հեծանիվների կիրառությունը: