Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին բացօթյա առևտրի և առհասարակ առևտրի իրականացման հետ կապված առկա չեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան նշված գործունեությունն իրականացնել որոշակի կանոնակարգումներին և ընթացակարգերին համապատասխան։ Եվ այս նախագիծը նպատակ ունի կանոնակարգել համայնքների տարածքներում առևտրի իրականացման գործունեությունը և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել լիազորություններ նշված գործունության նկատմամբ հսկողության իրականացման ապօրինի առևտրի իրականացումը կանխարգելելու նպատակով: Նախագծով առաջին հերթին կանոնակարգվելու է, թե ինչպես են իրացվելու վերցված առարկաները:
Այսպիսով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքով առաջարկվում է սահմանել, որ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները, օգտավործվող տրանսպորտային միջոցները, սարքավորումները, այլ միջոցներն ու գործիքները կարող են վերցվել ոստիկանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից:
Բացի այդ, եթե ապրանքների սեփակատիրոջ կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ վճարվում է տվյալ իրավախախտման համար նախատեսված տուգանքի գումարի առավելագույն չափով գումար, ինչպես նաև այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության ծախսերի չափով գումար, ապա ապրանքները մինչև վարույթի ավարտը վերադարձվում են նշված անձին, իսկ վճարված գումարների տնօրինման հարցը լուծվում է տվյալ գործով կայացված վարչական ակտով՝ դրա ուժի մեջ մտնելուց և անբողոքարկելի դառնալուց հետո:
Եռօրյա ժամկետում վերը նշված գումարները չվճարելու դեպքում արագ փչացող ապրանքներն իրացվում են տվյալ համայնքի ղեկավարի կողմից: Իրացման արդյունքում գոյացած գումարը փոխանցվում է համայնքի հաշվին:
Մանրամասները՝ տեսանյութում