Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 14․5 հա տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 26-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 4 հա, 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 4000 քմ, 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ մոտ 400 քմ, 200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1․5 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 4000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 2000 քմ, 200 քմ, Բյուրական գյուղում՝ 900 քմ, Ոսկեհատ գյուղում՝ 1 հա

Արարատի մարզի Խաչփառ գյուղում՝ մոտ 2300 քմ, Շահումյան գյուղում՝ 4 հա, Ոսկետափ-Արարատ ավտոճանապարհին՝ 1 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 800 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Առինջ գյուղում՝ մոտ 1500 քմ, Զովունի գյուղում՝ 500 քմ, 500 քմ, Գետարգել գյուղում՝ մոտ 2000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:




Լրահոս