Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 21-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ հուլիսի 22-ից պաշտոնից ազատվել է Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի տնօրեն Հայկ Ֆելիքսի Բախչինյանը։
Դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն կազմակերպության տնօրենի տեղակալ, ուսումնական աշխատանքների գծով, Արմինե Աթաբեկյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի այն զբաղեցնելը:
Քաղաքապետի հուլիսի 21-ի մեկ այլ որոշմամբ՝ պաշտոնից ազատված Հայկ Բախչինյանը նշանակվել է Երևանի 180 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի այն զբաղեցնելը։
Նույն որոշմամբ՝ Ամալյա Մաթոսյանը հուլիսի 22-ից ազատվել Երևանի համար 180 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունների կատարումից: