Մոսկվայում վերջին օրերին բախումների մասնակից հայերի և ադրբեջանցիների նկատմամբ կկիրառվեն ՌԴ տարածք մուտք գործելու ժամանակավոր արգելքներ: Այս մասին հայտնել են ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժանմունքից:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ բախումների ու ծեծկռտուքների մասնակիցներից ընդհանուր առմամբ Հայաստանի ու Ադրբեջանի 34 քաղաքացի է ձերբակալվել: Նրանց մեծ մասի նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվել մանր խուլիգանության հոդվածով, սակայն առնվազն 3 ադրբեջանցու համար քննիչները կալանավորման միջնորդագիր են ներկայացրել: Նրանք մեղադրվում են խուլիգանության համար, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ կազմակերպված նախնական համաձայնությամբ: Այդ տղամարդկանց սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում:
Ընդ որում, ՆԳՆ-ից մանրամասնել են, որ բոլոր ձերբակալվածները, բացի սահմանված պատիժներից, վտարվելու են Ռուսաստանի Դաշնության տարածքից: Թե 34 ձերբակալվածնքերից քանիսն են ազգությամբ հայեր, լրատվամիջոցները չեն մատնանշում:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիների եւ հայերի միջեւ բախումները, միմյանց վրա հարձակումները հիմնականում եղել են հուլիսի 23-ին եւ 24-ին:
Մանրամասները՝ տեսանյութում