Թուրքիայի հարավային Մերսինի նահանգում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով մահացել են վարորդը և 5 զինծառայող։ Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը:
Վթարից տուժած 30-ից ավել զինծառայողի տեղափոխել են հիվանդանոց։ Վիրավոր զինծառայողներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր։
Նշվում է, որ այդ ավտոբուսը Մանիսա նահանգի Ալաշեհիր շրջանից Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն մեկնող թուրք զինծառայողներին էր տեղափոխում։