Բուհ չընդունված դիմորդներն ու ուսանողները այսօր կրկին հավաքվել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան: Նրանց թվում էր նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ում դուստրը չի ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան: Փոստանջյանը պատմում է, որ էլեկտրոնային փոստի հասցեին երեք անգամ տարբեր հաղորդագրություններ են եկել:
Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան