Այսօր ՀՀ ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Հոկտեմբեր Մելքումյանը կառավարության շենքի առջեւ սպասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը:
Ազատամարտիկը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, որ 1194 թվականին, երբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Վահան Զատիկյանն էր, որպես պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամի՝ տրամադրել է 2000 քմ հողատարածք, որից 1500 քմ-ն գտնվում է բարձր հոսանքի լարման տակ: Նշված հողատարածքը Մելքումյանին տրամադրվել է վարձակալական հիմունքներով՝ 10 տարի ժամկետով:
Իսկ ահա երբ 2004 թվականին, երբ պայմանագրի ժամկետը լրացել է, Մելքումյանը դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի երկարացնեն վարձակալության պայմանագիրը կամ վաճառեն տվյալ հողատարածքից որոշակի մաս՝ 400-500 քմ: Սակայն որոշ ժամանակ անց ազատամարտիկը պարզել է, որ տվյալ հողատարածքը վաճառվել է ՀՀ 2-րդ նախագահի աշխատակազմի ղեկավարին եւ վերահսկողության նախագահին:
Մանրամասները՝ տեսանյութում