Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը:
Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 28-ին, 30-ին, օգոստոսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ին կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ին, օգոստոսի 1-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: