
Չինաստանի Շանհայ քաղաքում իրար են բախվել մետրոյի երկու գնացք, որի հետեւանքով վիրավորվել է ավելի քան 240 մարդ,- հաղորդում է Reuters -ը: Նախնական տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել ազդանշանային սարքավորումների անսարքության պատճառով: Շանհայի մետրոպոլիտենի ներկայացուցչի խոսքերով` տուժածները թեթեւ վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրից տարհանվել է ավելի քան 500 ուղեւոր: Աղետի վայրում գնացքների տեղաշարժը դադարեցվել է: