ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին տեղի է ունենում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում է նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում քննարկվելու է ազգային անվտանգության ռազմավարությունը, որը հրապարակվել էր դեռ հուլիսի 10-ին: Այժմ Արմեն Գրիգորյանը ներկայացնում է ռազմավարությունը, որից հետո պատասխանելու է նաեւ լրագրողների հարցերին: