Վիկտոր Մնացականյանը՝ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը, Մարտիրոս Սարյանի անվան պուրակից ուղիղ եթերում կոչով դիմել է Երեւանի ավագանու անդամներին, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Պուրակում այս պահին բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Դեռեւս նախորդ տարվա ընթացքում նախատեսված էր փոխել հիմնականում նստարանները եւ լուծել լուսավորության ու ծառերի էտման հարցերը:
ArmLur.am-ը Սարյանի անվան պուրակի այցելուներից հետաքրքրվեց, արդյոք ճիշտ որոշում է պուրակի բազալտե հատակը սալիկներով փոխարինելու որոշումը: Իսկ ահա «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գյուղատնտես Գայանե Աղաջանյանի խոսքով, երբ բազալտե քարերը շարժվում են, անհարմար դրության մեջ են դնում քաղաքացուն:
Ըստ որոշ տեղեկությունների՝ քաղաքապետարանին սալիկ մատակարարող ընկերությունը պատկանում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերոջը՝ քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանին, որը մինչ այս պաշտոնին նշանակվելը զբաղվել է Հայկ Մարությանի տան վերանորոգման հարցերով:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան