«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 17․07․2020թ․-ից սկսած ուղարկված նվիրաբերությունների թիվը կրկնապատկվել է։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նվիրաբերությունը կատարվել է շուրջ 55 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից:
Շուրջ 313,230,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 29 %-ը, Paypal-ի միջոցով ` 10%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը.
Ավելի քան 3100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 58%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 19%-ը.