ՍԴ թեկնածուն շատ լավ իրավաբան է, սակայն մենք ունենք հակասահմանադրական պրոցես. Տարոն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ, պարզելու համար, թե իրենց խմբակցությունն ինչ դիրոքորոշում ունի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի առաջադրման հետ կապված: Ընդդիմադիր պատգամովար Սիմոնյանը հայտարարեց, որ այդ հարցում խմբվակցությունը դեռեւս քննարկում չի ունեցել, բայց իր կարծիքով Ավետիսյանը պրոֆեսսիոնալ մասնագետ է:

-Պարոն Սիմոնյան, արդեն հայտնի է, որ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Վահրամ Ավետիսյանին: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակությունն ի՞նչ կարծիք ունի Ավետիսյանի առաջադրման հետ կապված:

-Ես խմբակցության անունից չխոսեմ, որովհետեւ դեռ քննարկում չենք արել: Ես իմ անունից կարեղ եմ ասել. պարոն Ավետիսյանին շատ վաղուցվանից ճանաչում եմ, նա եղել է իմ դասախոսը, հետո մենք դարձել ենք լավ բարեկամներ, մինչեւ հիմա էլ շփումը կա, շատ հիանալի, ուժեղ մասնագետ է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է, իրավաբանական համայնքում հարգում, սիրում են: Այնպես որ կարող եմ միայն դրականն ասել:

-Այսինքն, ըստ Ձեզ, Սահմանադրական դատարանի լավագույն թեկնածուներից, դատավորներից կլինի՞ պարոն Ավետիսյանը:

-Նա շատ լավ մասնագետ է՝ հատկապես իր բնագավառում: Բնականաբար մեր լավագույն իրավաբանների շարքում ես կարող եմ դասել նրան:

-Պարոն Սիմոնյան, նաեւ հոր հետ կապված տեղեկություններ հրապարակվեց. նշվեց, որ նա մարտի 1-ի գործերի հետ կապված վճիռներ է կայացրել. հանուն դրա չպետք է քվեարկել իր օգտին, որպեսզի նա չդառնա դատավոր: Ըստ Ձեզ, պե՞տք է այդ երկու գործոնները կապել միմյանց:

-Պետք չէ բնականաբար: Մենք պատժի անհատականության սկզբունք ունենք, որ ամեն մարդ իր արածի համար է պատասխանատու: Այսպես որ պետք չէ որդու արածների համար մեղադրել հորը, կամ՝ հակառակը: Բայց ամեն դեպքում պետք է նշել, որ պարոն Դավիթ Ավետիսյանը՝ հայրը Վահրամ Ավետիսյանի, նորից շատ հարգված իրավաբան է, լուրջ մասնագետ է, դասավանդում է Երեւանի իրավաբանական համալսաանում: Ես չգիտեմ, կոնկրետ ինչ գործերով, ինչ որոշումներ է կայացվել, բայց պետք է հաշվի առնել, որ պետք է կոնկրետ փաստական հանգամանքներից եզրակացություն անել: Չի կարելի միայն այն փաստը հաշվի առնել, որ անձը աշխատել օրինակ Վճռաբեկ դատարանում քրեական պալատի նախագահ եւ այդ ընթացքում ինչքան ապօրինություններ Հայաստանում տեղի ունենան, վերագրեն այդ մարդուն՝ դա սխալ վերաբերմունք է: Չի կարելի: Եթե կոնկրետ անձի նկատմամբ ինչ-որ մեղադրանք կա, դա ուրիշ բան է, բայց չի կկարելի տասը կամ հինգ տարվա ապօրինուությունները վերագրել մի մարդու, ինչ է թե նա դատավոր է աշխատել այդ ժամանակահատվածում:

-Ձեր խմբակցությունում դեռեւս չե՞ք քննարկել թեկնածության հետ կապված:

-Այստեղ հարցը նրա անհատական որակն է. բոլորս էլ գիտենք, որ նա շատ լավ իրավաբան է, այստեղ հարցն այն է, թե արդյոք հիմա ճիշտ է ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր է թե ոչ, որովհետեւ մենք ունենք հակասահմանադրական պրոցես: Սահմանադրությանը հակասող փոփոխություններ ընդունվեցին, որի հիման վրա դատավորները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, թե իրենց իրավունքները խախտվել են, այսինքն մենք զուգահեռ ունենք երկու պրոցեսներ: Պետք է հասկանանք, թե այս միջավայրում մենք ինչ դիրքորոշում պետք է կայացնենք: Դրա համար պետք է խմբակցությունը նիստ գումարի քննարկի եւ իր որոշումը կայացնի:

-Այսինքն այստեղ ոչ թե անձի ընտրության հարցն է, այլ նաեւ պետք է հասկանաք պրոզեսի հարցը. արժե՞ մասնակցել, թե ոչ:

-Բոլորս էլ, հատկապես մեր խմբակցութոնում ով ճանաչում է նրան միանշանակ դրական վերաբերմունք ունի, դրա մասին խոսք չկա: Այստեղ խնդիրը պրոցեսն է:

-Այս հարցը դեռեւս Ձեր օրակարգում ունենալո՞ւ եք:

-Այո:

-Տեղեկություններ ունենք, որ անգամ իշխանությունները՝ նկատի ունեմ «Իմ քայլը» խմբակցությունը, կարծեք թե, չի ուզում, որ Ավետիսյանը հասնի խորհրդարանի ամբիոն: Մասնագիտական թերացումամներ են գտել, ինչպես արդեն նշեցի նաեւ հոր հետ են են կապում: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք: Համակարծի՞ք եք, որ դրանից ելնելով Ավետիսյանը չգա ու չմասնակցի ընտրությանը:

-Ես նշեցի մեր տեսակետը: Ես չեմ կարող մեկնաբանել իշխող խմբակցության ներքին խոսակցությունները: Տեղյակ էլ չեմ այդ խոսակցություններից:

Սոնա Գրիգորյան




Լրահոս