ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգործ ղեկավարն ու Կենտրոնի աղտոտված փողոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի փողոցները չեն մաքրվում, դա վաղուց հայտնի փաստ է: Իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն անգործության է մատնված. նրա կողմից ոչ մի վերահսկողություն չի իրականացվում փողոցների մաքրման ուղղությամբ:

Բնականաբար, մեր այս հրապարակումից հետո վարչական շրջանի աշխատակազմը գործի կանցնի: Այս դեպքում կարելի է ասել, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին աշխատեցնում է ArmLur.am-ը. մենք աղտոտված տարածքներ ենք նկարահանում, իսկ նա մեր հրապարակումից հետո զբաղվում է դրանք մաքրելով:

Նման օրինակ եղավ ավելի քան երկու շաբաթ առաջ, երբ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում արձանագրել էինք ծառերի կոտրված թափված ճյուղեր: Բայց այսպես մինչեւ երբ: Ի դեպ, այս անգամ աղտոտված տարածքներ արձանգրել ենք Սայաթ-Նովա փողոցում: Փոխարենը՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենքի առջեւ մաքուր էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս