Խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց փողոցի նրբանցք-Էմինեսկուի 1-ին փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը:
Ըստ այդ որոշման՝ փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ Գայի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կկազմակերպվի 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի դեպի Ռուբինյանց փողոցի նրբանցք ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: