Լուսանկարը՝ համացանցից
Հուլիսի 12-14- ին սահմանին տիրող իրավիճակը արտասովոր ուժ եւ ոգեւորություն են հաղորդել բոլորին։ Տավուշը կարծես նոր անվանում է ստացել՝ անվախ Տավուշ, ինչն էլ ավելի է քաջալերում մեր զինվորներին։
ՎՃԱՐՆԵՐ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե ֆիզիակական անձը որպես ուղեկցող բեռ ցամաքային տրանսպորտով արտահանում է իր երաժշտական գործիքը, ապա ի՞նչ սահմանափակում է գործում ուղեկցող բեռի տեղափոխման դեպքում:
Դավիթ Մխոյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դավիթ Մխոյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի հավելված 3-ի համաձայն` առանց մաքսային վճարումների կատարման ուղեկցող ուղեբեռով անձը կարող է որպես անձնական օգտագործման ապրանք, որոնք տեղափոխվում են ոչ օդային տրանսպորտով, տեղափոխել ապրանքներ, որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 1500 եվրոյին համարժեք գումարը, եւ որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի հավելված 3-ի համաձայն` առանց մաքսային վճարումների կատարման ուղեկցող ուղեբեռով անձը կարող է որպես անձնական օգտագործման ապրանք:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչով են պայմանավորված դրամի փոխարժեքի տատանումները:
Արմենուհի Գեւորգյան (29 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը:
Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ՝ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են, մասնավորապես, կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները: