ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաջարանի միջադեպի հարցով ով էր դիմել Արսեն Երևանսկուն. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» «Արսեն երևանսկի մականունով Արսեն Մկրտչյանի քրեական գործից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Քաջարանի միջադեպի գործով անցնող անձինք դիմել են օրենքով Գող Արսեն Երևանսկուն, որ միմյանց միջեւ առաջացած տարաձայնությունը հարթի: Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ դիմողներից մեկն էլ եղել է Քաջարանի միջադեպի գործով տուժող Շավարշ Մարգարյանի մտերիմ Գորիսի կալանավայրի զոն նայող «Կակաչը»:

Նշենք, որ մայիսի 24 -ին Քաջարանում մի խումբ երիտասարդները ըստ նախաքննկան մարմնի առեւանգել ծեծել էին Շավարշ Մարգարյանին:Այս ամենի հետեւնքով երեք երիտադարդներ կալանավորվել էին,որոնց այսօր էլ ազատ են արձակելու : Հավելենք, որ Մայի22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։

Արդյունքում, հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել այսպես կոչված «օրենքով գող», «Արսեն երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:

Բացի այդ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս