Առաջիկա երեք տարում պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ոռոգման ջրի 50 տոկոսը, և ամբողջությամբ՝ հողի հարկը և գույքահարկը: Սահմանապահ աշակերտների դասագրքերը կտրվեն անվճար: Այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Առաջիկա երեք տարում ևս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած
50% էլեկտրաէներգիան
50% բնական գազը
50% ոռոգման ջուրը
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի
100% հողի հարկը
100% գույքահարկը
ԱՅՍՈՒՀԵՏ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն
50% զեղչված կամ
ԱՆՎՃԱՐ
Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով
100% կվերականգնվեն անվճար( աշխ. սկսվել են)
Սպանված գյուղ. և/կամ մսատու կենդանիների համար կտրվի
100% փոխհատուցում սպանված մսատու կենդանիների համար
Վիրավորվելու հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ
1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն
5 մլն դրամ զոհվածի ընտանիքին