Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 32 հիվանդ է բուժվում. ինքնամեկուսացման ցուցում ունի 786 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին՝ ժամը 11.30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 32 բնակիչ է բուժվում։

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7287 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 27-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5933 նմուշառման հետազոտություն, հուլիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք։

Մարզում այսօր տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 786 քաղաքացի, նրանցից 242-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 452 բնակիչ։

49 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 35 դեպք:




Լրահոս