ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Արմենթել»-ի, «Վիվասել»-ի եւ «Օրանժ»-ի հեռախոսային բազաներն ամբողջությամբ հայտնվել են շուկայում: Ինչ-որ մարդիկ` հակերներ, ապօրինի տիրացել են համակարգչային տեղեկատվությանը, եւ բոլոր բաժանորդների տվյալներն այսօր ազատորեն վաճառվում են: Թե դա ինչ պայմաններում է տեղի ունեցել, 6-րդ գլխավոր վարչությունը դեռ փորձում է պարզել արդեն հարուցված կոնկրետ քրեական գործի շրջանակներում: Իսկ կբացահայտվի արդյո՞ք մարդկանց անձնական տվյալների գողության գործը, դժվար է ասել. չի բացառվում, որ այս դեպքից հետո եւս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարի, որ համակարգի նախկին կամ ներկա աշխատակիցներ են խառնված գործին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ