Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019 թվականի հուլիսի 12-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 55-րդ շենքի բակում ծագած վիճաբանության ընթացքում բռունցքով մի քանի հարվածներ է հասցրել Կարեն Հազարապետի Միքայելյանի մեջքի և մարմնի տարբեր հատվածներին` դիտավորությամբ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` աջ դաստակի 2, 3, 4-րդ մատների շրջանների քերծվածքների, միջին գագաթ-ծոծրակային, ձախ ուսահոդի, աջ բազկի շրջանների արյունազեղումների ձևով և ֆիզիկական ցավ:
Ներսես Մատինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ռոզա Սամվելի Բարսեղյանի և Կարեն Հազարապետի Միքայելյանի միջև 03.07.2019թ. ՀՀ ՊՆ վարչական շենքում տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, ընկերոջ՝ Ալեքսանդր Սարգսյանի և մի քանի ծանոթների հետ 2019 թվականի հուլիսի 12-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 55-րդ շենքի բակում հանդիպել են Կարեն Միքայելյանին:
Հանդիպման ժամանակ կողմերի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Ներսես Մատինյանը Ալեքսանդր Սարգսյանի հետ Կարեն Միքայելյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ՝ խմբի կազմում, միմյանց լրացնելով, շարունակաբար, ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և Կ.Միքայելյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ աջ դաստակի 2-րդ, 3-րդ, 4-րդ մատների շրջանների քերծվածքների, միջին գագաթ-ծոծրակային, ձախ ուսահոդի, աջ բազկի շրջանների արյունազեղումների ձևով՝ զուգորդված ֆիզիկական ցավ պատճառելով:
Ք.Մ.