Դատարանը թույլ չտվեց Յուրի Խաչատուրովին 2 օրով լքել Հայաստանի տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դատարանը հերթական նիստի ժամանակ թույլ չտվեց Յուրի Խաչատուրովին 2 օրով լքել Հայաստանի տարածքը և մեկնել Վրաստան, որտեղ հուղարկավորված են վերջինիս ծնողներն ու եղբայրը:

Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ վերջինս անցած տարվա նոյեմբերից ծննդավայրում չի եղել՝ միջնորդելով թույլ տալ երկու օրով լքել երկրի տարածքը: Փաստաբանը հավաստիացրեց, որ Խաչատուրովի պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվի:

Դատավոր Աննա Դանիբեկյանն իր հերթին հիշեցրեց, որ Հայաստան ժամանողները պետք է 14 օր ինքնամեկուսանան, ուստի այս պահին Խաչատուրովին նման իրավունք տալը նպատակահարմար չէ՝ միևնույն ժամանակ նշելով, որ այդ բովանդակությամբ միջնորդությունը կարող է ավելի ուշ ներկայացվել:




Լրահոս