ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական համակարգի աշխատակիցներին զգուշացրել են՝ այսուհետ կաշխատեն «ֆուլ» ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, նախօրեին պետական մարմիններում աշխատող աշխատակիցներին զգուշացրել են, որ այսուհետ պետք է աշխատել «ֆուլ» ռեժիմով ու այլեւս աշխատանքային որեւէ «սահմանափակումներ» չեն լինելու:

Բանն այն է, որ մարտի 16-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից հետո պետական համակարգում աշխատողները ժամային սահմանափակումներ ունեին ու այնպես էին կազմակերպել աշխատանքները, որպեսզի աշխատասենյակներում աշխատողների թիվը շատ չլիներ, պահպանվեր սոցիալական հեռավորությունը՝ կորանավիրուսով վարակվելուց խուսափելու համար: Իսկ այժմ, ըստ մեր տեղեկությունների, այդ սահմանափակումները հանվել են ու արդեն հստակ է, որ պետական համակարգի աշխատողները աշխատանքի պետք է ներկայանան ժամը 9.00-ից՝ ավարտելով աշխատանքը 18.00-ին:

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, իշխանություններն այս օրերին շատ ակտիվ աշխատում են նոր նախագծի վրա, որպեսզի կարողանան արտակարգ դրության մասին օրենքում փոփոխություններ կատարվեն ու սահմանափակումները ինչ-որ ձեւով փոխվեն: Արդեն երկու օր է այս տեղեկությունը փորձում ենք ճշտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից, սակայն ապարդյուն, վերջինս մեր զանգերին չի պատասխանում:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս