Արցախում շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել Այգեստան համայնքում`հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Վարակազերծման աշխատանքներում ներառվել են շրջանի տարածքում գտնվող մի շարք կառույցներ, հանրային նշանակության վայրեր:

Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և մասնագետների վերահսկողությամբ ընդգրկում են բոլոր շրջաններն ու մայրաքաղաքը:




Լրահոս