ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ այցելել էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր։ Վերջինս նաև կիսվել է իր այցից տպավորություններով՝ գրելով․
«Լուսանկարներ եւ փոքրիկ պատմություններ Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերից:
Ներքին Կարմիրաղբյուրում եմ, Տիկին Սվետայի տանը: Սուրճ եմ եփում:
Ոչ միայն եփեցի, այլեւ` մատուցեցի, լուսանկարին կից գրել է ՀՀ առաջին տիկինը։
Բերդի բնակիչ այս երեխաները դժգոհում էին, որ ընկերները չեն իջնում բակ` խաղալու:
Իմ աջից Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետն է` Լեւոն Առաքելյանը, որն ակնհայտորեն շատ սիրված էր բնակիչների կողմից:
Տիկին Սվետան բանաստեղծություններ է գրում: Հաճույքով ընթերցեցի մի քանիսը:
Այգեպարի մանկապարտեզի շենքն է. տանիքի վրա արկ է ընկել:
Մանկապարտեզի դահլիճն է:
Տիկին Լիդան է, Այգեպարից, ում տանը գիշերել էինք 2015 թվականի սահմանային լարվածության օրերին: Մանրամասները, թերեւս, արդեն բոլորը գիտեն:
Տիկին Լիդան է, Այգեպարից, ում տանը գիշերել էինք 2015 թվականի սահմանային լարվածության օրերին: Մանրամասները, թերեւս, արդեն բոլորը գիտեն:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղում բազմանդամ մի ընտանիք, որտեղ տատիկը բոլորի հոգսը իր վրա էր վերցրել` տեսնես ընտանիքի մի քանի անդամները ինչպես տեղավորվեցին հարեւան գյուղի բարեկամների տանը, հաց կերան, թե ոչ, երիտասարդ հղի հարսը ինչպես է զգում եւ բազմաթիվ այլ խնդիրներ: Այս ճստիկը հատուկ այսպես դիրքավորվել էր լուսանկարվելու համար:
Եւս մեկ հրաշք ընտանիք Այգեպարում: Գեւորգը անհանգիստ էր մայրիկի համար, որը շուտով պետք է իրեն եւ եղբորը քույրիկ պարգեւեր:
Պարզվեց` Գեւորգի մայրիկը երեկ դուստր է լույս աշխարհ բերել: Շնորհավո~ր: Սահմանամերձ բոլոր բնակավայրերում ապրող մարդիկ` ամենափոքրից մինչեւ ամենամեծ, մի ցանկություն ունեն միայն` Խաղաղություն: Հարցին, թե ինչի կարիք ունեք, նրանք բոլորը մեկ պատասխան են տալիս` թող միայն խաղաղություն լինի մնացած ամեն ինչը մենք կստեղծեն: