ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաշխարհային տնտեսության ազդեցությունը կենսաթոշակային ֆոնդերի վրա․ Ամունդի–ԱԿԲԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսային համաճարակը համաշխարհային տնտեսության համար նոր մարտահրավերներ ու
դժվարություններ ստեղծեց: Ճգնաժամը տարածվեց գրեթե բոլոր ոլորտների վրա՝ ստեղծելով տնտեսական
խորը անկման բոլոր նախադրյալները: Տնտեսական դժվարություններից անմասն չմնաց նաև Հայաստանը:
«Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված 2020թ.–ի 1-ին կիսամյակում
համաշխարհային տնտեսությունը հայտնվեց աննախադեպ խորը ճգնաժամի մեջ:

Համաձայն վերջինկանխատեսումների, համաշխարհային տնտեսական անկումը 2020թ.–ին կկազմի մինուս 4.3%։ Որոշերկրների գծով անկումը կարող է հասնել նույնիսկ երկնիշ թվերի։ Հայաստանը, լինելով համաշխարհային
տնտեսության մաս, ևս բացասաբար արձագանքեց: Դրամավարկային և հարկաբյուջետային խթանների
համակցությունը կօգնի ակտիվացնել համաշխարհային տնտեսությունը: Սակայն, ինչպես համաճարակի
ցիկլի դեպքում էր, տնտեսությունների վերականգնումը ևս տեղի կունենա հաջորդական փուլերով: Այսինքն,
դրանք կվերականգնվեն տարբեր ժամանակահատվածներում և տարբեր արագությամբ։

2020թ.–ի 1-ին եռամսյակում արձանագրված խորը անկումից հետո, համաշխարհային
ֆինանսական շուկաները 2-րդ եռամսյակը մեկնարկեցին դրական միջավայրում՝ պայմանավորված տարբեր
կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից ցուցաբերած աննախադեպ ծավալի
օժանդակությամբ: Արդյունքում, ամբողջ 2-րդ եռամսյակի ընթացքում ռիսկային ակտիվները՝ հատկապես
բաժնետոմսերը, բավականին արագ վերականգնվեցին, նույնիսկ ավելի արագ, քան սպասվում էր։

Հայաստանյան ֆինանսական շուկան ևս դրական արձագանքեց: Մասնավորապես, տարվա 1-ին
եռամսյակում արձանագրվեց որոշակի անկում, բայց 2-րդ եռամսյակի ընթացքում այն վերականգնվեց՝
արտահայտվելով փոխարժեքի կայունացմամբ և պարտատոմսերի գների աճով։ Նշված բոլոր գործոնները
նպաստեցին, որպեսզի Ամունդի–ԱԿԲԱ-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի
եկամտաբերությունը վերականգնվի, որի միջին տարեկան ցուցանիշը 2020թ.–ի հունիսի վերջի դրությամբ
տատանվել է 8.8-9.3%-ի սահմանում՝ կախված ֆոնդի տեսակից:

Միայն այս տարվա 2-րդ եռամսյակիընթացքում Ամունդի-ԱԿԲԱ–ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը աճել է շուրջ 10%-ով կամ 14 մլրդ դրամով՝ հունիս ամսվա վերջի դրությամբ կազմելով ավելի քան 149 մլրդ դրամ։ Նշված աճը պայմանավորված է ինչպես մասնակիցների կողմից սոցիալական հատկացումներով,
այնպես էլ՝ դրական եկամտաբերությամբ: Եթե մեկ խոսքով ամփոփենք, ապա ֆոնդերի եկամտաբերությունը
գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, բայց դեռ վաղ է ենթադրել, որ կրկին անկում չենք ունենա, քանի
որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված անորորշությունները դեռ շարունակվում են:

Համաճարակի հնարավոր 2-րդ ալիքը, ինչպես նաև հնարավոր աշխարհաքաղաքական ռիսկերն ու պարտքի
ավելի բարձր մակարդակը այն գործոններն են, որոնք կարող են մոտ ապագայում հանգեցնել առավել մեծ
տատանողականության: Այս ճգնաժամը մեկ անգամ ևս փաստեց ֆոնդերի կառավարման գործընթացում
ֆրանսիական Ամունդիի կողմից կիրառվող և հայաստանյան Ամունդի-ԱԿԲԱ–ի կողմից տեղայնացված
մոտեցումների կենսունակությունն ու ճկունությունը, որի հիմքում դրված են ընտրողականության ևդիվերսիֆիկացիայի առանցքային սկզբունքները. դիվերսիֆիկացիա՝ ըստ երկրների և աշխարհամասերի,
ըստ արժույթների, ակտիվների դասերի, արժեթղթերի և թողարկողների։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ Բանկն ու
Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:




Լրահոս