Քանի հայ ու ադրբեջանցի է ձերբակալվել Մոսկվայում․ մոսկովյան դատարաններն անցել են գործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի քաղաքային դատարանների կողմից  ձերբակալվել է ազգամիջյան բախումների շուրջ 15 մասնակից, ովքեր մասնակցել են ՌԴ մայրաքաղաքի տարբեր շրջաններում գրանցված բախումներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Մոսկվայի դատարանների մամուլի կենտրոններին։

«Նիկուլինյան դատարանը  7 ազգությամբ հայերի  համար որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Նրանք մեղադրվում են ՔՕ 213 -րդ հոդվածի 2-րդ մասով («խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»)»,-ասված է հայտարարության մեջ։

Լրատվականը հայտնում է, որ մեկ այլ դատարանի կողմից նույն հոդվածով ձերբակալվել է նաև 4 ադրբեջանցի։ Իսկ ավելի վաղ հաղորդվել էր ևս 4 ադրբեջանցու ձերբակալման մասին։

Տաթև Ֆռանգյան

 




Լրահոս