ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել է բժշկական կենտրոնում բջջային հեռախոս գողացած անձն ու գողոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին Աբովյանի մի բնակիչ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում տվեց, որ ժամը 12.30-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոններից մեկում գողացել են 400000 դրամանոց իր բջջային հեռախոսը։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով հաղորդումից մեկ ժամ անց հանցագործությունը բացահայտվեց։ Օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հանարավոր է կատարած լինի Աբովյանի 49-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանություն։ Անձնական խուզարկությամբ գողացված բջջային հեռախոսը հայտնաբերվեց:

Նախապատրաստվում են նյութեր։




Լրահոս