ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 350 000 դրամ փողի դիմաց մայրն իր նորածին երեխային տվել էր երևանցի մի տղամարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հուլիսի 21-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում, Արմավիրի 32-ամյա մի բնակչուհու միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել երևանցի 37-ամյա տղամարդու հետ, նրանից ստացել է 350 000 դրամ և, ըստ պայմանավորվածության, ծննդաբերելուց հետո երեխային պետք է հանձնի նրան։ Երեխային հանձնելուց հետո տղամարդը պետք է վճարեր ևս 500 000 դրամ:

Ինչպես հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Արմավիրի բնակչուհին հունիսի 23-ին ծննդաբերել է և նորածնին հանձնել 37-ամյա տղամարդուն, սակայն նույն օրը, գիտակցելով արարքի հետևանքները, հետ է վերցրել երեխային։

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նորածնի մայրը և երևանցի տղամարդը գնացել են Արմավիրի տարածքային ՔԿԱԳ, որ նա ճանաչի երեխայի հայրությունը: Սակայն չեն կարողացել կատարել հայրության ճանաչման գործողությունը, քանի որ երեխայի մայրը տարիներ առաջ ամուսնության պետական գրանցում ունեցել է այլ անձի հետ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս