ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը միացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Նազարյանը ։
«Աննա Հակոբյանը շատ կարևոր խոսակցություն է սկսել։ Միանում եմ»,- գրել է Նազարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն ուղղված է ադրբեջանցի կանանց:
Հուլիսի 25-ին Աննա Հակոբյանն ադրբեջանցի կանանց կոչ է արել օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին: Հակոբյանը գրել է, որ հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել և ծավալվելու միտում ունեին, հորդորել էր ադրբեջանցի կանանց և մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները և վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը»: