308 նոր դեպք. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 37 937

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 308–ով և դարձել 37 937։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 մարդ (-463), կատարվել է 160 380 թեստավորում (+1,061), առողջացել են վարակվածներից 27 357–ը (+692)։ Գրանցվել է մահվան 719 (+8) դեպք։ Գրանցվել է նաև մահվան մեկ դեպք, երբ պացիենտի մոտ եղել է կորոնավիրուսային հիվանդություն, սայկայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Այդպիսի մահերի ընդհանուր թիվը 223 (+2) է։

Կորոնավիրուսը հայաստանյան բանկերին չի վնասել, բայց բանկերի աշխատողներից շատերը վարակվել են
Հուլիսի 27-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 37 629 էր:




Լրահոս