Կորոնավիրուսի 11 նոր դեպք՝ Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ 1-ական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների և ընտանիքների անդամների մոտ:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 121 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 210 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5 201 փորձանմուշի հետազոտություն




Լրահոս