Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման մեջ: Պատգամավորները ցանկանում են ամրագրել, որ նախ սահմանամերձ համայնքներում երկու եւ ավելի աշակերտ ունեցող ընտանիքներին դպրոցական դասագրքերը տրամադրվում են մասնակի կամ ամբողջական փոխհատուցմամբ: Չափորոշիչներն ու կարգը սահմանում է կառավարությունը:»:
Իսկ զոհված քաղաքացիների ընտանիքին տրամադրվում է նաեւ միանվագ գումարային հատուցում` 5.000.000 դրամ:»:
Մեկնաբանության մեջ պատգամավորները նշում են, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելու ցանկությամբ:
Գործող օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածների համաձայն` սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորված անձինք հնարավորություն են ստանում միայն պետպատվերի շրջանակներում բուժվելու, իսկ զոհվածների ընտանիքները` միայն հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրման ծախսերը հոգալու: Եվ նախագիծը նպատակ ունի սահմանամերձ համայնքներում վերոնշյալ իրադարձությունների հետեւանքով առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշվանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաեւ զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրել նաեւ միանվագ գումարային հատուցում:
Միաժամանակ նախագծով առաջարկում է 3 տարով երկարացնել գործող օրենքի ժամկետը, ինչն այդ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա մինչեւ 2024թ հունվարի 1-ը շարունակելու ստանալ փոխհատուցում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի համար, ինչպես նաեւ ազատվել օրենքով նախատեսված մի շարք պարտադիր վճարներից:
Մանրամասները՝ տեսանյութում