Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի» պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ «Միս և կեր
արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի» պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Կարապետյանի
գլխավորությամբ:

Աշոտ Կարապետյանի խոսքով՝ պետական և մասնավոր հատվածի միջև համագործակցության շրջանակներում
ասոցիացիան նախաձեռնել է համահայկական նշանակության մի ծրագիր, որը ներառում է տեղեկատվություն
անասնապահական ծառայությունների մատուցման, կենդանիների տեղաշարժի, կերի մասին, ինչպես նաև թույլ է տալիս
կառավարել կենսաբանական ռիսկերը:

Նախագահ Հարությունյանը ողջունել է ասոցիացիայի անդամների պատրաստակամությունը` համագործակցել
Արցախի տնտեսվարող սուբյեկտների հետ՝ նշելով, որ նրանք ոչ միայն կարևոր տնտեսական գործունեություն են
իրականացնում, այլև նպաստում են հայկական երկու հանրապետությունների պարենային անվտանգության
ապահովմանը:




Լրահոս