Նոր Նորք վարչական շրջանում սկսվել է նոր խորքային հորի հորատումը: Դա նշանակում է, որ մոտ երկու ամիս անց կսկսեն ոռոգվել կսկսեն ոռոգվել ջրի բացակայության պատճառով չորացող գոտիները, մասնավորապես՝ Սուրբ Սարգիս եկեղեցու լանջը, 5, 7, 8-րդ զանգվածների կանաչ տարածքները:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ լուրի վերաբերյալ գրել է. «Երբ Նոր Նորքի մասին լավ լուրեր ենք գրում, մեր քաղաքացիները հաճախ գրում են. «Ինչու՞ Մասիվի բարեկարգումը 4-րդից էն կողմ չի գնում»։ Մասամբ ճիշտ պնդումը շուտով էլ արդիական չի լինի։ Սկսվել է նոր խորքային հորի հորատումը, որը հնարավորություն կտա ոռոգել 5, 7, 8 զանգվածների կանաչ տարածքները, մասնավորապես, Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջը»: